26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վերոնիկան դիմել է ոստիկանություն, թե ռեստորանում բռնաբարել են իրեն

Shamshyan.com-ը գրում է. Ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 13-ին, Ոստիկանության Արմավիրի բաժին դիմած Երևան քաղաքի բնակչուհի՝ 18-ամյա Վերոնիկա Պ.-ի դիմումի կապակցությամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Արմավիրի ոստիկաններին հայտնել է, որ նախորդ օրը, ժամը 18։00-ի սահմաններում Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում գործող «Արմավիր» ռեստորանային համալիրի առանձնասենյակում Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 21-ամյա Միքայել Իսկանդարյանը իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արմավիրի ոստիկանները հայտնաբերել են Մ. Իսկանդարյանին, ով բացատրություն տալուց հետո ստորագրությամբ բաց է թողնվել։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ