26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ատամների խնամքը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունենում: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել առողջությանը, քանի որ հղիության ժամանակ ձեռք բերված խնդիրները կարող են բացասաբար ազդել երեխայի առողջության վրա: Խորհուրդ է տրվում ստուգել առողջական վիճակը նախքան հղիանալը և հատկապես ուշադրություն դարձնել ատամներին և բերանի խոռոչին:

Անգամ եթե ատամների հետ կապված խնդիրներ չեք ունեցել, այնուամենայնիվ հղիության առաջին շաբաթների ընթացքում անպայման պետք է այցելել ատամնաբույժին: Բերանի խոռոչում բազմացող մանրէները լուրջ սպառնալիք են կնոջ օրգանիզմի համար: Բացի այդ, զարգացող պտուղը սկսում է մոր օրգանիզմից վերցնել կալցիումի պաշարները, ինչն էլ հանգեցնում է կարիեսի առաջացման:
Կինն իր և փոքրիկի առողջությունը մեծ վտանգի տակ է դնում, եթե համապատասխան միջոցներ չի ձեռնարկում ատամները բուժելու համար: 

Նախ և առաջ անհրաժեշտ է հետևել բերանի խոռոչի հիգիենային՝ օրը երկու անգամ մաքրել ատամները, կատարել բերանի ողողումներ, հատուկ փայտիկների միջոցով հեռացնել կերակրի մնացորդները ատամների վրայից: Ի դեպ, հղիության ընթացքում պետք է հրաժարվել ատամները սպիտակեցնելու մտքից:

Nuga Best – Armenia

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ