15 Ապրիլի, Հինգշաբթի, 2021
KFC

«Երկիր Ծիրանին» հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին

120314

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և ՄԻՊ Արման Թաթոյանին հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին՝ այսօր նիստին տեղի ունեցած միջադեպի առթիվ։

Այս մասին հայտնում են Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունից։

«Այսօր՝ 2018թ փետրվարի 13-ին,  տեղի է ունեցել Երևան քաղաքի ավագանու հերթական նիստը: 

Նիստի ընթացքում  տեղի է ունեցել հարձակում «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների վրա: Հարձակվողների թվում են եղել Տարոն Մարգարյանը, Սուրեն Ներսիսյանը, Գոռ Վարդանյանը և մի քանի այլ անձինք: 

Հարձակում գործողները «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների հասցեին  սպառնալիքներ են հնչեցրել: Նիստերի դահլիճ են եկել մի շարք բարձրաստիճան ոստիկաններ, որոնք պաշարել և շրջափակել էին նիստերի  դահլիճը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն` հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը պարտավոր են իրենց իրավասության սահմաններում քրեական գործ հարուցել հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում, օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները ձեռնարկել հանցագործություն կատարած անձանց և հանցագործության, ինչպես նաև դրա կատարման հանգամանքները բացահայտելու համար: 

Հիմնվելով վերոգրյալի վրա` խնդրում եմ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-182-րդ հոդվածների կարգով հարուցել քրեական գործ»,-ասվում է հաղորդագրությունում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ