27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սխալ է մոտեցումը, թե եթե կրակի վրայով չցատկեն, ուրեմն երջանիկ չեն լինի

Արարատյան Հայրապետական թեմի Ս. Հակոբ եկեղեցու խորհրդակատար  Տ. Շմավոն քահանա Ղևոնդյանի ներկայացմամբ՝ Տյառնընդառաջի տոնի խորհուրդներից մեկն այն է, որ մենք մեր սրտում և մեր մտքում կարող ենք ամեն օր Տիրոջն ընդառաջ դուրս գալ, եթե կամենանք դառնալ դեպի Քրիստոսը և նրան որպես մեր Փրկիչ և Աստված ընդունենք:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ տոնախմբությունը սկսում է նախորդ օրը երեկոյից, քանի որ եկեղեցական օրացույցի համաձայն` նոր  օրը սկսվում է երեկոյան ժամը հինգից հետո: Երեկոյան եկեղեցիներում կատարվող նախատոնակից հետո արդեն, եկեղեցու բակում վառվում է խարույկը, որից մարդիկ կրակ են վերցնում և տանելով իրենց տուն վառում են նաև իրենց տների խարույկները:

Քահանան ընդգծեց՝ սխալ է մոտեցումը, թե եթե կրակի վրայով չցատկեն, ուրեմն երջանիկ չեն լինի: «Յուրաքանչյուր մարդու երջանկություն իր իսկ ձեռքերում է»-ընդգծեց Տեր հայրը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ