26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Սամվել Կարապետյանի շնորհիվ…». Տաճատ Վարդապետյան

Ես, անկեղծ ասած, Կարապետյան ընտանիքի մասին խոսելիս խորին հարգանք եմ տածում, քանի որ իմ շփումների արդյունքում մշտապես հիացել եմ և ուզում եմ կարևորել այն ակնհայտ իրողությունը, որ Կարապետյան տեսակը, ( ես անկեղծ ասած Կարապետյանների ընտանիքը դիտարկում եմ 2 եղբայրների կտրվածքով՝ Սամվել և Կարեն Կարապետյաններ, այս երկյակը իսկական հայի, բարեգործի նաև դաստիարակված հայի կերպարներ են) Սամվել Կարապետյանի գործունեությունը հարգանքի արժանի այցեքարտ է հայ ժողովրդի համար: Բարեգործություն ասվածն իր բովանդակությամբ կարծես թե լիարժեք հասցեագրված է հենց Սամվել Կարապետյանին, քանի որ քաջատեղյակ եմ նրա գրեթե բոլոր գործերի մասին և մշտապես բարձր հիացմունք ու հպարտություն եմ ապրում: Ինքս, լինելով ծնունդով ջավախքցի, նաև այս առթիվ պետք է երախտիքս հայտնեմ, որովհետև Սամվել Կարապետյանի բարեգործության հորիզոններից դուրս չի մնում նաև Ջավախքը: Նման համակողմանի ուշադրություն, որ տածում է Սամվել Կարապետյանը, Կարապետյան ընտանիքը՝ համայն հայության նկատմամբ, արժանի է ամենաբարձր գնահատանքի։ Կարապետյան եղբայրների բարձր հովանու ներքո նաև Տերյանի բանաստեղծությունների ժողովածուն լույս ընծայեցինք, որի խմբագրական խորհրդի նախագահը նրա ավագ եղբայրն է՝ Կարեն Կարապետյանը , իսկ ժողովածուն խմբագրել եմ ես: Այս նախաձեռնությունը նույնպես մեծ ընծա է յուրքանչյուրիս համար , որովհետև Վահան Տերյանը համազգային երևութ է, աշխարհառչակ քնարերգու և այս անվան հետ է կապված Կարապետյան ընտանիքի բարգործությունը, որի շնորհիվ լույս ընծայվեց երկերի լիակատար ժողովածուն: Բացի այդ, Կարապետյան եղբայրները ջավախքցի բոլոր ուսանողներին դրամական պարգևներ են հատկացրել, ինչպես նաև՝ մեծ քանակությամբ նվերներ տրամադրել ինչպես ջավախահայերին, այնպես էլ՝ Սամցխե-Ջավախքի բոլոր մանկապարտեզներին ու դպրոցներին, որպեսզի խտրականություն չլինի ու չդիտվի. հիշում եմ վրացիների մոտ ինչպիսի երախտագիտություն էր առաջացրել այդ ակցիան:
Կարապետյան զավակները մեծացել են տոհմիկ մանկավարժի ընտանիքում. ճանաչել եմ երջանկահիշատակ նրանց մորը՝ Ամալյա մայրիկին, շփվել և շփվում եմ նրանց հոր՝ ասպետական Սարգիս Կարապետյանի հետ և միշտ հիանում եմ՝ մարդկային բարձր խառնվածքով օժտված նրա տեսակով: Մշտապես մի աստվածահաճո վերաբերմունք եմ զգացել այս ընտանիքում, դա երևի իրենց մանկավարժ ծնողների տված դաստիարակության արդյունքն է. սերը որ իրենք տածում են իրենց ծնողների նկատմամբ, դա ևս ամենաբարձր գնահատանքի է արժանի: Համարում եմ, որ Կարապետյան եղբայրները հայրենապաշտության և ծնողապաշտության էտալոնններ են: Ինձ թվում է մոլորակի տարբեր մայրցամաքներում, գրեթե ողջ մոլորակում հայտնի է այս անունը. Սամվել Կարապետյանն իր վսեմ և գնահատված անունը կապեց հայ ժողովրդի դարավոր ընթացքի հետ, և ես առանց չափազանցության կարծում եմ, որ նրա անունը պետք է գրվի երևելի հայ բարգործների շարքում՝ ոսկե տառերով, ինչպիսիք են՝ Ալեքսանդր Մանթաշյանը, Արամյանցը, Քըրք Քըրքորյանը և այլ պատվելի հայեր: Նրան ճանաչելով համոզված եմ, որ այնքան բնական են այդ բարգործություններն արվում՝ ավելորդ ձևականությունից հեռու. իր քչախոս, բայց լիաբովանդակ պահվածքով արված բարեգործությունների քարավանն ինձ թվում է հպարտություն է առաջացնում բոլորի մոտ: Դուք պատկերացնու՞մ եք մարդկության մեջ նման որակների առատությունը երանելի ինչպիսի պայմաններ կստեղծեր մարդկության կեցության համար: Ամենաուշագրավն ու գնահատելին նաև այն է, որ մենք գիտենք թե ինչպիսի վերաբերմունք ունեն Կարապետյան եղբայրներն իրենց հայրենի եզերքի, իրենց ծննդավայրի նկատմամբ և վերջին տասնամյակում Տաշիր անունը ամենաբարձր հորիզոնականներում է գրված ու դարձել է ներկայանալի: Նրանք նաև իրենց հայրենասիրությամբ, հայասիրությամբ անմասն չեն թողնում Հայաստան աշխարհի բոլոր անկյունները, այդ թվում և՝ հերոսական Արցախը: Գիտենք, թե Արցախում ինչպիսի ներդրումներ է կատարել Սամվել Կարապետյանը , այնպես որ Սամվել Կարապետյան անունն այսօր դարձել է հայ ժողավրդի պատվելի այցեքարտն ամենուր: Սամվել Կարապետյան մեծանուն բարերարի, իսկական հայ տեսակի մասին անվերջ կարելի է խոսել ու բնութագրել. բայց ավելի պատկերավոր Թումանյանի բանաստեղծական այս տողերով թերևս ներկայացնեմ.
 
«Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար…››:
 
Յուրաքանչյուր հայ ոչ միայն բարձրաձայն, այլև՝ լռելյայն բարեմաղթանքներ պետք է հասցեագրի Սամվել Կարապետյանին, և նորից տեղին է հիշել Թումանյանի բանաստեղծական գոհարներից ու կրկին վերագրել այն բարերարին .
 
«…Անցվորն եկավ տոթակեզ,
Սառն աղբյուրին որ հասավ,
Գլխարկն առավ ու չոքեց՝
Խմեց, սիրտը հովացավ։
Ու տվավ իր օրհնանքը
Անցվոր մարդը էն բարի.
«Քո շինողի օր-կյանքը
Ջրի նման երկարի՜…» :
 
Երևի թե այդ օրհնությունների առատությունը Կարապետյան տեսակի, Սամվել Կարապետյան բարեգործի համար պետք է լինի երջանկության և բախտաբերության լրջագույն բազա, որովհետև այնքան շատ են՝ նրան հասցեագրված օրհնությունները, որ համոզված եմ, իրենց գործունեության համար երջանկաբեր դրսևորում կունենան:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ