26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Տարաձայնությունը գոյություն է ունեցել նախքան կոալիցիան. ՀՅԴ

«Տարաձայնությունը գոյություն ուներ ավելի վաղ՝ նախքան կոալիցիային անդամակցությունը»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ խոսելով ռեյտինգային ընտրակարգի շուրջ ՀՀԿ-ի ու իրենց միջև եած տարաձայնությունների մասին:

Պատգամավորը նշեց, որ տուրք տալով կարևոր խնդրի լուծմանը, որ լիներ համախոհություն ընտրական օրենսգրքի ընդունման ու փոփոխության ժամանակ, իրենք կողմ են հանդես եկել, որ ռեյտինգային ընտրակարգը լինի համամասնական հետ միասին, սակայն հիմա արդեն բարձրացնում են այդ հարցը՝ ռեյտինգային կարգը շեղում է համամասնական ընտրակարագի դասական կարգից: «Մենք այս հարցը երբեք մեր օրակարգից չենք հանել՝ անկախ նրանից, որ գիտեինք, որ «Հանրապետական» կուսակցությունը դրան դեմ էր: Բայց մենք շարունակում ենք մեր մտահոգություններն արտահայտել այդ ուղղությամբ»,-նկատեց նա:

Արմեն Ռուստամյանն ասաց, որ խնդիրն այն է, թե ինչ լուծում պետք է գտնեն, եթե անգամ չեն համաձայնվում իրենց մոտեցումներին՝ փոխելու, այս հարցը երկար շրջանցել չի լինելու: «Մենք լայն դաշտ ենք թողել, պետք է ամենաադեկվատ լուծումը գտնել»,-հավելեց նա: Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն առաջարկում է վերացնել ռեյտինգային համակարգը, սակայն կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ը դեմ է դրան:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ