20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինքը չի պատրաստվում մարիոնետ լինել նախագահի պաշտոնում. Փաշինյանը՝ Սարգսյանից

«Հատկապես վերջին նիստերի ժամանակ քննարկված հարցերի օրակարագի կոնտեքստում ընդգծվում էր մի բան, որ տեղի է ունենում լիազորությունների գերկենտրոնացում վարչապետի շուրջ, և սա շատ լուրջ վտանգներ է ստեղծում Հայաստանի հետագա քաղաքական իրավիճակի համար»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելեց, որ դա լրջորեն մտահոգում է իրենց: Նա հիշեցրեց, որ փետրվարի 16-ին իրենք արտահերթ նիստ են հրավիրել՝ կապված թանկացումների հետ, սակայն վստահ չէ, որ ՀՀԿ-ը կներկայանա նիստին: «Սա այս գումարման խորհրդարանում ընդդիմության հրավիրած առաջին արտահերթ նիստն է»,-նկատեց նա:

Հարցին, թե նման երկրում, երբ ամեն ինչ տանում է դեպի սուպերվարչապետացում, արդյոք նախագահի՝ ՀՀԿ-ից առաջարկված թեկնածու Արմեն Սարգսյանը կարող է ինչ-որ բան փոխել, նա պատասխանեց. «Ինքն անպիսի հայտարարություններ է անում, որից կարելի է հասկանալ, որ ինքը չի պատրաստվում մարիոնետ լինել նախագահի պաշտոնում, այդպիսի շեշտադրումներ արվել են նաև մեզ հետ հանդիպման ժամանակ, իսկ ինչպիսին կլինի իրականությունը, կապրենք, կտեսնենք, մեր դիրքորոշումն, ըստ էության, չի փոխվել»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ