27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Եթե դու իմ առյուծներիս տեսնես, կսիրահարվես իրանց վրա. Ծառուկյան

«Եթե դու իմ առյուծներիս տեսնես, կսիրահարվես իրանց վրա»,-այսօր լրագրողին ասաց «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ ի պատասպան այն հարցին, թե իրեն համարելով բնապահպան՝ ինչպես է առյուծներին պահում անազատության մեջ։

Նա հավելել է, որ առյուծը այնքան գեղեցիկ է ու Ծառուկյանին էլ շատ սիրում է։ «Եթե հիմա գազանանոցում պահում են ու քանի որ այդ կենդանիները յուրահատուկ են, այլ ոչ թե վայրի, եթե բաց թողենք իրանք, չեն կարում ապրեն, որովհետեւ, ինքնըստինքյան, եթե դրանք ոչ բնության պայմաններում են եղել՝ գազանանոցներում ասենք, թե աճացրած, նրանք վայրի պայմաններում չեն կարող ապրել։ Եթե բաց թողնենք, իրանք չեն կարող որս անել։ Սպիտակ առյուծ, սպիտակ վագր որտե՞ղ կարող ես տեսնես։ Բա հո ես չեմ գնացել անտառներից բռնել բերել պահել»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի առաջարկած նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին, նա ասել է. «Հանրապետական կուսակցությունը իր թեկնածուին ներկայացրել է, որը ոչ կուսակցական է։ Ասել եմ՝ կհանդիպեմ առանձին եւ Արմեն Սարգսյանի եւ իմ թիմակիցների հետ, բոլոր թիմակիցների տեսակետը, առաջարկը կլսեմ ու մենք մեր որոշումը կասենք,դուք  կիմանաք»

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ