27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՀԱԿ-ն առանց վախենալու փողոց է դուրս գալու

 Հայ ազգային կոնգրեսի անդամ Վարդան Մալխասյանը չի բացառում, որ ղարաբաղյան խնդրի ու իշխանության հետ կապված՝ արտակարգ իրավիճակներ առաջանան, ու ՀԱԿ-ը փողոց դուրս գա: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: Մալխասյանը հավելեց, որ իրենց մարտավարությունը չի փոխվել, դուրս են գալու փողոց՝ ներկայացնելու իրենց գաղափարախոսությունը: «Մենք փողոց ենք դուրս գալու առանց վախենալու»:

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին Ազատության հրապարակում Կոնգրեսը կազմակերպելու է ղարաբաղյան շարժման 30-ամյակին և Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների տասներորդ տարելիցին նվիրված միջոցառումների շարք:

Ըստ նրա՝ եթե զիջումներ էլ լինեն, ապա նրա դիմաց, որ Ադրբեջանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը: Մալխասյանն ընդգծեց՝ Սերժ Սարգսյանն ուզում է 7 շրջան հանձնել, և ոչ ոք չի արձագանքում: «Դու ավելի լավ է, մի հող հանձնես, քան բոլորը միասին կորցնես»:

Ինչ վերաբերում է ներքաղաքական զարգացումներին, ՀԱԿ անդամն ասաց, որ անձերն այստեղ կարևոր չեն, համակարգը պիտի փոխվի: «Արմեն Սարգսյանը շատ խնդիրներից չի խոսում, դա արդեն կարևոր չէ»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ