26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Աստծուն հայտնի են մեր սրտի բոլոր խորհուրդները

«Այդ ո՞վ է, որ իր խորհուրդները թաքցնում է ինձնից, խոսքերը հավաքելով իր սրտում` կարծում է, թէ ինձնից պահում է դրանք: Տղամարդու պես պնդացրո´ւ մեջքդ. հարցեր եմ տալու քեզ, ու պատասխան տուր ինձ» (Հոբ 38. 2-3): Այսպես ասաց Տերը Հոբին: 

Հաճախ մենք, հայտնվելով տարբեր ոչ ցանկալի իրավիճակներում, սկսում ենք մտովի դժգոհել, հոխորտալ, տրտնջալ և այլն: Սակայն, թերևս, չենք էլ անդրադառնում, որ «չկա ծածուկ բան, որ չհայտնվի»: Չէ՞ որ Աստծուն հայտնի են մեր սրտի բոլոր խորհուրդները: Աստված տեսնում է մեր սրտի թե´ ուրախությունը, թե´ տրտմությունը և թե´ դառնությունը: Եվ լավ է, որ մենք կարողանանք Աստծուն մասնակից ու հաղորդ դարձնել դրան` ոչ թե Նրան ընտրելով իբրև թիրախ մեր դժգոհության, այլ իբրև ուղեկից, բարեկամ և առաջնորդ: 

Չենք կարող Աստծուց թաքցնել որևէ բան: Եթե մտքի ծայրով անցկացնում ենք որևէ մի չար կամ նենգ գաղափար` անկախ նրանից իրագործում ենք այն, թե` ոչ, արդեն իսկ մեղանչում ենք: Աստված սիրում է պարզ ու մաքուր սրտերը, որոնք կանչում են Աստծու անունը և չեն պապանձվում: Սա պետք է ամրագրենք մեր մտքի և հոգու մեջ, որովհետև գալու է պատասխան տալու ժամանակը:

Հետևապես յուրաքանչյուրս պատասխանատվություն ունենք նախ մեր անձի, ապա ընտանիքի, հասարակության և Հայրենիքի հանդեպ և պիտի, անկասկած, պատասխան տանք Աստծու առջև` միշտ հիշելով նաև Տիրոջ հետևյալ խոսքը. «Միթե մեկը պիտի կարողանա՞ իմ դատաստանը ծռել, պիտի հանդիմանի՞ Աստծուն ու նրա առաջ պատասխա՞ն պիտի տա» (Հոբ 39.32):

Տեր Վահրամ քահանա Մելիքյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ