26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀԿ-ից չհերքեցին, որ Սերժ Սարգսյանը կդառնա վարչապետ. Փաշինյան

Ազգային ժողովն այսօր շարունակումէ  արտահերթ նիստի աշխատանքները: Քվեարկության դրվեց Ներման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Ելք խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նախագահ Սերժ Սարգսյանին ՀՀԿ-ն առաջադրելու է որպես վարչապետ, և օրենքի այս փոփոխությունն էլ այդ նպատակով է արվում:  Նա հավելեց, որ ՀՀԿ-ից չեն հերքել, որ Սերժ Սարգսյանն է  նշանակվելու վարչապետ:

Արարատ Միրզոյանն էլ հավելեց, որ սա իշխանության գերկենտրոնացում է վարչապետի շուրջ, ինչն աղետալի է լինելու Հայաստանի համար:

<Ծառուկյան> խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն էլ ասաց, որ խմբակցությունը կքվեարկի ազատ:

Հիշեցնենք, որ նախատեսվում է, որ ներում շնորհելու համար վարչապետը կարող է նախագահին միջամտություն ներկայացնել: 

Նախագիծն ընդունվեց 67 կողմ, 18 դեմ, 5 ձեռնպահ ձայներով:

Ապա Հանրային խորհրդի մասին նախագծում քվեարկությունից առաջ Փաշինյանը կրկին անդրադարձավ վարչապետության թեմային՝ ասելով, որ եթե Սերժ Սարգսյանն առաջադրվի վարչապետ, դա կսրի երկրում ներքաղաքական իրավիճակը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ