26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Ցանկացած միջին տեղեկացված հայ մատնացույց կանի կոռումպացվածներին»

Միջազգային հարցերով փորձագետ Հովհաննես Իգիթյանն ասում է, որ Եվրամիությունը միշտ շեշտել է, որ ՀՀ-ից սպասում է էֆեկտիվ և կոնկրետ քայլեր. «Այսօր իմիտացիայի  համար ոչ ոք չի պատրաստվում վճարել: ԵՄ անդամ երկրների հարկատուները շատ դժվարությամբ կհամոզվեն վճարել մի բանի համար, որն իրականում արդյունավետություն չունի»,- Henaran.am-ի հետ  զրույցում ասաց նա:

Վերջինս նկատեց՝ ֆինանսավորումը որոշ մարդկանց համար շատ-շատ կարևոր, նույնիսկ էական ու վճռական է, բայց իր կարծիքով՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրում նշված կետերը կարելի է իրականացնել նաև առանց ԵՄ ֆինանսավորման, եթե քաղաքական կամք լինի:

«Մենք  անընդհատ սպասում ենք, թե Եվրամիությունը երբ գումարը կբերի, որ մենք լուծենք կոռուպցիայի և այլնի հետ կապված խնդիրները, այն դեպքում, երբ առանց որևէ համաձայնագրի պետությունը կարող է դրանք լուծել»,- ասաց նա:
Հովհաննես Իգիթյանը նկատեց, որ ՀՀ-ում էլ պաշտոնյա չի մնացել, որ չխոսի կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Նրա խոսքով՝ Կարեն Կարապետյանն էլ, երբ նոր նշանակվեց վարչապետ, առաջինը կոռուպցիայի դեմ պայքարից խոսեց:

«Սերժ Սարգսյան էլ ԵԽԽՎ ելույթի ժամանակ մի հետաքրքիր բան ասաց, այն է, որ մենք սպասում ենք, որ մեզ մոտ մի մարմին պետք է ստեղծվի, որը երևի կպայքարի կոռուպցիայի դեմ, բայց մեզ մոտ կոռուպցիայի դեմ պետք է պայքարի քաղաքացիական հասարակությունը: Հիմա ոնց պետք է պայքարի քաղաքացիական հասարակությունը, պարզ չէ:

Եթե Սերժ Սարգսյանը թուղթ ու գրիչով մեկին փողոց հանի, ապա ինձ թվում է՝ ցանկացած միջին տեղեկացված հայն իր ցուցակը կգրի և մատնացույց կանի կոռումպացվածներին, կասի` ով ինչ բիզնես ունի և այլն: Սրա համար չպետք է սպասել, թե երբ  կվավերացվի  համաձայնագիրը»,- շեշտեց Հովհաննես Իգիթյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ