26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Իշխանության բոլոր փաստարկները և օրինակներն ուղղակի ձեռառնելիք էին՝ ՀՀ քաղաքացիներին ուղղված»

«Ըստ էության, մենք առաջին փուլին հասել ենք, արտահերթ նիստ գումարվել է. «Ելք»-ի խնդիրն է արտահերթ գումարելուց հետո ապահովել, որպեսզի պատգամավորները գան, գրանցվեն նիստին, ապահովեն քվորում և կողմ քվեարկեն, որպեսզի փոփոխությունները տեղի ունենան»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
  
Դիտարկմանը, թե արդյոք եթե «Ելք»-ը փողոցային պայքար չնախաձեռներ, այլ միանգամից արտահերթ նիստ գումարելու ստորագրահավաքով դիմեր «Ծառուկյան» խմբակցությանը նրանք կողմ կլինեին, Մարուքյանն արձագանքեց.
 «Կարծում եմ, որ եթե այդ բողոքի ակցիաները չլինեին, արտահերթ նիստ չէր գումարվի։ Ասեմ ավելին՝ չի բացառվում, որ «Ծառուկյան» դաշինքից բացի, նաև այլ պատգամավորներ կարող են միանալ»։
 
Ինչ վերաբերում է խորհրդարանական լսումներին՝ գնաճի վերաբերյալ, Մարուքյանն ասաց.
 «Իշխանության բոլոր փաստարկները և օրինակներն ուղղակի ձեռառնելիք էին՝ ՀՀ քաղաքացիներին ուղղված»:
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ