25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Վերջապես մենք կներկայանանք որպես հումոր ունեցող եւ ուրախ ազգ․ Հովհաննես Ազոյանը՝ Արսեն Գրիգորյանի մասին

Հովհաննես Ազոյանը «Դեպի Եվրատեսիլ» մրցույթում սատարում է Կամիլին: Դերասանն իր ֆեյսբուքյան էջում թեմայի շուրջ գրառում է կատարել.

«Ինձ երբեք չի հետաքրքրել «Եվրատեսիլը», քանի որ իմ երաժշտական ճաշակն այլ է… Բայց այս տարի հավակնում է մասնակցել իմ ընկերը՝ Արսեն Գրիգորյանը, ում հետ մեծ ճանապարհ եմ անցել ու անցնում, եւ ում պաշտում եմ որպես ընկեր ու համարում եմ հազվագյուտ արտիստ: Նա ներկայացնելու է Կամիլի կերպարը, եւ ինձ՝ որպես մտերիմ, զարմացնում է, թե ինչպես է նա, բիրտ տղամարդկային տեսակ լինելով հանդերձ, վերածվում մոդայի ետեւից վազող, քաղքենի մի կնոջ): Ես կարծում եմ՝ այդ զվարճալի երգը, որ նա ներկայացնում է, կզարմացնի եվրոպացիներին, որոնք սպասում են Հայաստանից ողբանվագ տառապանք: Վերջապես մենք կներկայանանք որպես հումոր ունեցող եւ ուրախ ազգ … Ու այդ դեպքում մենք կպոկվենք մեր տաղտկալի հարեւաններից: Ես հավատում եմ այդ հաջողությանը: Արսեն, ես քեզ հետ եմ»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ