26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Սերժ Սարգսյանը հոխորտում էր, բավական ազատ էր խոսում»

Քաղաքական-հասարակական գործիչ, գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը գտնում է, որ Հայաստանում աստիճանաբար նվազում է ռուսական ազդեցությունը, և կառավարման վրա ավելանում է Եվրամիության ազդեցությունը: «Հիմա Ռուսաստանի, Ղրղզստանի ու Բելառուսի ազդեցությունն է շատ մեծ Հայաստանի վրա, հետագայում կամաց-կամաց փոխվում է դեպի Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:67.thumb

Ըստ Արշակյանի՝ նրանց ազդեցությունը կարող է լինել ապրիլից հետո ձևաավորվելիք կառավարության վրա: «Եվրամիության տեսակարար կշիռը մեծանում է Հայաստանի վրա, նաև Միացյալ նահանգների: Ավելի լավ է՝ ասենք՝ Արևմուտքի ազդեցությունն է մեծանում:
Հիմա, երբ սկսվել են ԱՄՆ պատժամիջոցները Ռուսաստանի վրա, Ռուսաստանը կսկսի ինքն իրենով ավելի շատ զբաղվել, մի քիչ հետ կքաշվի իր իմպերալիստական ծրագրից:

Պուտինի ռեժիմը Հայաստանում թուլանում է, դա ակնհայտ է. ԵԽԽվ-ում Սերժ Սարգսյանի հարցուպատասխանը պատգամավորների հետ դրա վառ վկայությունն էր: Նա հոխորտում էր, բավական ազատ էր խոսում, նաև ռուսերեն չէր խոսում»,-եզրափակեց Արշակյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ