26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նախագահի որոշ լիազորություններ անցնում են վարչապետին

«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն այսօր հավանության արժանացավ Կառավարության նիստին:

Ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանը նշեց, որ նախագծի նպատակը գործող օրենքը նոր Սահմանադրությանը համապատասխանեցնելն է: «Սահմանադրությամբ հստակեցվել են նախագահի լիազորությունների շրջանակները, ուստի, օրենքով կատարվող փոփոխությունների արդյունքում որոշ լիազորություններ նախագահի փոխարեն կվերապահվեն վարչապետին ու կառավարությանը»,-ասաց նա:

Փոխոստիկանապետը ներկայացրեց նախատեսվող փոփոխությունները. «Մասնավորապես հատուկ կացության կարգավիճակ տալու կամ մերժելու որոշում կայացնելու իրավունքը կփոխանցվի վարչապետին, իսկ հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար դիմումի քննարկման կարգը, ժամկետները, դիմումի հետ քննարկվող փաստաթղթերի ցանկը կհաստատի Կառավարությունը, բացի այդ օրենքից կհանվի հատուկ կացության կարգ տալու մասին որոշումը բողոքարկելու արգելքը»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ