26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիայի զինված ուժերը ռմբակոծում են Աֆրինի խաղաղ բնակչությանը

Թուրքական «TRT» պետական հեռուստաալիքի լուրերի հաղորդավարուհի Թուղբա Դալքըլըչը ուղիղ եթերում հայտարարել է, թե Թուրքիայի զինված ուժերը ռմբակոծում են Աֆրինի խաղաղ բնակչությանը:

Դալքըլըչը, հայտնելով թուրքական ստորաբաժանումների և դրանց հետ միասին Աֆրին ներխուժած սիրիական ընդդիմադիր զինված խմբավորումների կողմից մի բարձունքի գրավման լուրը, ասել է. «Հատկապես այստեղից էին Թուրքիայի զինված ուժերը ռմբակոծում խաղաղ բնակչությանը»:

Տեսանյութը կարճ ժամանակում տարածվել է սոցցանցերում՝ մեծ աղմուկ բարձրացնելով դրանց թուրքական տիրույթում:

Դրանից հետո հայտարարություն է արել տվյալ հաղորդավարուհին՝ նշելով, որ սխալմունք է տեղի ունեցել, շփոթվել է ու «Քրդական բանվորական կուսակցության» (PKK) փոխարեն ասել է Թուրքիայի զինված ուժեր (TSK):

Եվս մեկ հայտարարություն էլ տարածել է պետական հեռուստաալիքը և տեղեկացրել, որ հաղորդավարուհին հեռացվել է աշխատանքից ու նրա նկատմամբ հետաքննություն է սկսվել:  

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ