26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Մարդիկ ագահությամբ գերշահույթի են ձգտում»

 ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն ասում է, որ յուրաքանչյուր կազմակերպություն, որ կանխատեսում է անում, ունի իր շահերը: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Համաշխարհային բանկի կողմից 2018 թվականի վերաբերյալ կանխատեսված տնտեսական աճին, որը 3.8 տոկոսի սահմաններում է, իսկ Կենտրոնական բանկի կողմից կանխատեսվում է 4.5 տոկոս:

Տնտեսագետ պատգամավորն ընդգծեց, որ տարբեր են մեթոդաբանությունները, մակարդակային առումով կարող է մի փոքր այլ թիվ երևալ:

Վարդան Բոստանջյանի խոսքով՝ այստեղ կարևորն այն է, որ քաղաքացին իր վրա զգա տնտեսական աճը: «Գնաճ կա տարվա սկզբից: Նախագահ Սերժ Սարգսյանն էլ խոսեց այդ մասին ու ասաց, որ դա նաև ագահության խնդիր է: Մարդիկ կան, որ գերշահույթի են ձգտում անհիմն կերպով:

Գնաճն էլ կարող է լինել,բայց այն պիտի վերահսկելի լինի, իսկ մարդու եկամուտներն էլ պիտի անընահդտ չպակասեն: Այսինքն՝ առաջնահերթ պետք է պայքարել, որ մարդու աշխատավարձը բարձրանա, եկամուտն աճի»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ