18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Չավուշօղլուն հերքում է

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Ստամբուլում հանդիպել է Ավստրիայի արտաքին գործերի նախարարի հետ, որից հետո կողմերը մամուլի ասուլիս են տվել:

Ինչպես հաղորդում է թուրքական «Dunya» լրատվամիջոցը, Չավուշօղլուն անդրադարձել է Գերմանիայի կողմից նախկինում Թուրքիային վաճառած «Leopard 2» տանկերի արդիականացումը, ինչպես նաև նոր տանկերի վաճառքը անորոշ ժամանակով կասեցնելու խոսակցություններին:

«Leopard 2» տանկերի հարցը քննարկելու համար հանձնաժողով էր ստեղծվելու: Սակայն  հանձնաժողովի նիստը  հետաձգվեց: Դրանց վաճառքը սառեցնելու, կամ չեղարկելու վերաբերյալ ոչ մի խոսք չկա»,-ասել է Չավուշօղլուն:

Վերջինս նաև նշել է, որ թե Գերմանիան, թե Թուրքիան այժմ քայլեր են ձեռնարկում երկկողմ հարաբերությունները կարգավորելու համար:  Եվ այդ առումով պաշտոնական Անկարան սպասում է, որ Գերմանիան աջակցի թուրքական կողմին՝ «ահաբեկչության դեմ պայքարում»:

Թուրքիայի արտգործնախարարը պնդել է, որ Գերմանիայի բնակչության, ինչպես նաև քաղաքական գործիչների մեջ կան այնպիսի անձինք, որոնք  համակրանք են ցուցաբերում Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK):

Հիշեցնենք, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու արտգործնախարար Սիգմար Գաբրիելը նախկինում Թուրքիային վաճառած «Leopard 2» տանկերի արդիականացումը, ինչպես նաև նոր տակերի վաճառքը անորոշ ժամանակով կասեցնելու որոշում են ընդունել:  Դրա համար պատճառ էր հանդիսացել սիրիական Աֆրինում քրդերի դեմ սանձազերծած ռազմական գործողությունները:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ