27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սեֆիլյանը ազատ կարձակվի՞

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվող «Սեֆիլյանի և մյուսների» գործով դատական նիստի ժամանակ  Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու մինջնորդությամբ հանդես եկավ նրա շահերի  պաշտպան Տիգրան Հայրապետյանը։

Հայրապետյանի խոսքով`  իր պաշտպանյալին կալանքի տակ պահելու հիմքերը վերացել են և նա չի կարող ազդել գործող վկաների և տուժողների վրա, ուստի դատարանը պետք է փոխի Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը։ Իսկ այն մերժելու դեպքում՝ պետք է կիրառվի գրավ։

Միջնորդության դեմ առաջկեց դատախազը, նշելով, որ առկա են հիմքեր, որ Ժիրայր Սեֆիլյանն ազատության մեջ գտնվելով կարող է խոչնդոտել գործի քննությանը, չներկայանալ դատաքննությանը։

Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:

գաղտնալսել են 2014 թվականից սկսած:

Նշենք, որ գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ժիրայր Սեֆիլյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ