23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Սեֆիլյանն ու Սաֆարյանը ցանկացել են ցուցմունք տալ. դատավորը մերժեց

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է  «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով»  դատաքննությունը:

Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպաններից՝ Տիգրան Եգորյանը միջնորդեց Սեֆիլյանին և Գևորգ Սաֆարյանին վերադարձնել դատական նիստերի դահլիճ, քանի որ նրանք  ցուցմունք տալու ցանկություն ունեն:

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը մերժեց Ժիրայր Սեֆիլյանին և Գևորգ Սաֆարյանին նիստերի դահլիճ վերադարձնելու միջնորսությունը: Դատավորը ընդգծեց, որ նրանք միտումնավոր գործողությունների միջոցով իրենց զրկել են ցուցմունք տալու հնարավորությունից, ինչը նրանց տրված է եղել:

Նշենք, որ գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ժիրայր Սեֆիլյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ