24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հրդեհ «Կովկասի Գերուհի» ռեստորանում

Հունվարի 26-ին, ժամը 00:16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 4/6 հասցեում գտնվող «Փարիզ» հյուրանոցից ծուխ է նկատվում:

Նույն ժամին նշված հասցեից ազդանշան է ստացվել նաև «ՍՈՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով:

Հյուրանոցի վերելակի հորանից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ամիրյան փողոցի թիվ 6 հասցեում գտնվող «Կովկասի Գերուհի» ռեստորանի ծխատար խողովակում (որն ամրացված է «Փարիզ» հյուրանոցի պատին):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:51-ին, մարվել՝ 01:02-ին:

Այրվել է ծխատար խողովակին ամրացված փայտյա շրջանակը (մոտ 4 գմ):

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ