27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ո՞ւր է «զապասով» դատավորը. «Սասնա ծռեր» -ի դատը թեժ մեկնարկեց

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատական նիստը:

Նշենք, որ նիստը մեկնարկեց մեկ ժամ ուշացումով, քանի որ փաստաբան Արայիկ Պապիկյանը դատարանին խնդրել էր մեկ ժամով ընդմիջել նիստը՝ մինչև ինքը ներկայանա:

Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը դատավոր Մեսրոպ Մակյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց:

Արա Ղարագյոզյանը նշեց, որ չնայած «Սասնա ծռերի» անդամները դեմ էին հանրային պաշտպանների ներգրավմանը՝ դատարանը բացահայտ խախտելով մարդու իրավունքները գործում ներգրավեց հանրային պաշտպաններին. «Նախագահող դատավորը սույն գործով ներգրավում է հանրային պաշտպաններ, երբ հանրային պաշտպանները չեն ցանկանում այս գործով պաշտպան հանդիսանալ: Դատարանը խախտելով Մարդու իրավունքների կոնվենցիայի վեցերերոդ կետը գործում ներգրավեց հանրային պաշտպաններին և տեղեի ունեցավ պաշտպանական իրավունքի խախտում: Փաստորեն դատարանը «զապասով» պաշտպաններ ներգրավեց գործում և պատրաստվում է իրականացնել «զապասով»  արդարադատություն: Այստեղ հարց է առաջանում, թե ո՞ւր է «զապասով» դատավորը: Անձինք ունեն վճարովի պաշտպաններ, սակայն դատավորը գերադասեց ներգրավեց հանրային պաշտպաններին ու սրանով խախտեց անձի պաշտպանական իրավունքը»,-նշեց Արա Ղարագյոզյանը հավելելով, որ սույն գործով արդարադատության մասին խոսելը դառնում է պատրանքային:

Գործով փաստաբան Արայիկ Պապիկյանը միանալով միջնորդությանը ընդգծեց, որ դատարանը վկայակոչում է այն հանգամանքը, թե  փորձում է իրենց պաշտպանյալների նկատմամբ հավասարություն սահմանել, սակայն խախտում է արդյունավետ դատավարության իրականացման սկզբունքը:

«Ձևական ընթացակարգ ապահովելով դատարանը ցույց է տալիս,որ դատավարությունն է ձևական բնույթ կրում»,-նշեց Արայիկ Պապիկյանը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով երկու գործերը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից գործուղված Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ