27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Պաշտպանի աջակցությամբ Ոսկեպարի բնակիչն անվճար վիրահատվել է (տեսանյութ)

ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան և Կոթի համայնքներ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի այցի ընթացքում Ոսկեպար hամայնքի բնակիչ Մաքսիմ Մախսուդյանը բարձրացրել է աչքի անվճար վիրահատության հարց։

 

Ըստ նրա՝ ինքն ունի երկրորդ խմբի հաշմանդամություն, սակայն աչքը վիրահատելու համար հիվանդանոցում իրենից պահանջել են վճարել 232 հազար 

դրամ։ Գումարը վճարելու անհնարինության պատճառով ինքը ստիպված է եղել հրաժարվել վիրահատությունից:

 

Մարդու իրավունքների պաշտպանի և Առողջապահության նախարարության համագործակցության արդյունքում քաղաքացին ենթարկվել է աչքի անվճար վիրահատության։

 

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր Պաշտպանի այցի արդյունքում լուծվել են քաղաքացիների բարձրացրած մի շարք այլ խնդիրներ ևս, որոնց մասին առաջիկայում կտրամադրվեն հավելյալ տեղեկություններ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ