26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մեկ գիշերում 12 պաղեստինցի է զոհվել Գազայի տարածքում /վիդեո/

Իսրայելական ռազմաօդային ուժերի ավիահարվածից Գազայի տարածքում  12 մարդ է զոհվել, հաղորդում է պաղեստինյան “Maan” գործակալությունը: Ընդհանուր առմամբ Գազայի տարածքում զոհվածների թիվը հասել է 82-ի:

Նոյեմբերի 19-ի առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը մի շարք հարվածներ է իրականացրել: Իսկ կեսգիշերին ռազմաօդային ուժերն ավտոմեքենա են ոչնչացրել Գազայի հարավում, որի հետեւանքով 2 մարդ է զոհվել:

Այնուհետեւ նրանք կրակահերթ են արձակել Գազայի Զեյթուն եւ Շիջայա թաղամասերի վրա: 10 մարդ սպանվել է, 60-ը` վիրավոր են: Սպանվածների թվում 2 երեխա կա: Ըստ այլ տվյալների` մահացել է 3 հոգուց բաղկացած ընտանիք, այդ թվում` 5-ամյա երեխա:

Աղբյուրները նշում են, որ Իսրայելի ուղղությամբ ՀԱՄԱՍ-ի գրոհայինները ոչ մի հրթիռ չեն արձակել կիրակի օրվա ընթացքում:

ՄԱԿ-ի պետքարտուղար Պան Գի Մունը կոչ է արել Պաղեստինին եւ Իսրայելին հաշտություն կնքել Եգիպտոսի հովանու ներքո: Սակայն ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` Թայլանդ կատարած այցի շրջանակներում, հայտարարել է, որ “լիովին աջակցում է Իսրայելի` ինքնապաշտպանության իրավունքը”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ