26 Մայիսի, Saturday, 2018
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Ինչպե՞ս է Հայաստանն այս ամենի տակից դուրս գալու

Gitajoxov-2015-1

«Տնտեսությունը կզարգացնես, կարող ես խաղաղություն թելադրել»,-նման տեսակետ է հայտնում տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը: Նա նշեց, որ երբ երկրում տնտեսապետ ակտիվ բնակչությունը կրճատվում է, երկրում արդյունք ստեղծող մասսան էլ է կրճատվում: «Դժվար է բացատրել, թե ինչպես է ավելանում զբաղվածների թիվը: Հնարավոր է, որ աշխատող է եղել, ստվերից հանել են, գրանցել»:

Նա նկատեց, որ անընդհատ խոսվում է, թե որքան ներդրում է արվել Հայաստանում, սակայն չի ասվում, թե որքան գումար է դուրս բերվել երկրից: 

 Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ ռուբեն Մեհրաբյանն էլ գտնում է, որ քիչ չէ հավանականությունը, որ երկնիշ անկում կարող է լինել՝ կապված արտաքին ֆորսմաժորների հետ: «Ինչպե՞ս է Հայաստանն այս ամենի տակից դուրս գալու»,-հարցնում է նա՝ հիշեցնելով, որ հունվարի 29-ին Ռդ-ի հետ կապված նոր փաթեթ է մտնում ուժի մեջ, որը ծածկելու է 3 տրիլիոն դոլար:

Նա հավելեց, որ Հայաստանի տնտեսության այսօրվա վիճակը արատավոր քաղաքականության հետևանք է:

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ