26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ընդունելի թեկնածու նաև ընդդիմությա՞ն համար

«Երբ խոսվում է այդ պաշտոնի թեկնածուների մասին, պարզ է, որ շրջանակները չեն կարող լինել այդքան լայն, բայց թեկնածուները, որոնք կարող էին լինել ներկայացված, ու որոնց անունները կարող էին հնչել, կարող էին լինել մի քանիսը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը՝ պատասխանելով հարցին, թե սպասելի էր, որ ՀՀԿ-ի թեկնածուն նախագահի պաշտոնում կլինի Արմեն Սարգսյանը: Մարկարովն ընդգծեց, որ երբ նախագահ Սարգսյանի կողմից ներկայացվեցին այն հատկանիշները, որ պիտի ունենա ՀՀ 4-րդ նախագահը, այդ շրջանակն ավելի սեղմվեց: 

«Սարգսյան Արմենի մասին վերջին շաբաթվա ընթացքում անընդհատ խոսվում էր, այսօր դա դարձավ իրականություն:timthumb (2)

Երբ խոսում ենք նախագահի թեկնածուի մասին, որը առաջադրվում է քաղաքական մեծամասնության կողմից, պետք է հաշվի առնել նաև այն իրավիճակն ու ձայների փոխհարաբերությունը, որ առկա է խորհրդարանում. առաջին փուլում ընտրվելու համար բավարար չի այն մեծամասնությունը, որ առկա է ՀՀԿ-ի մոտ: Համապատասխանորեն խոսքը գնում է այնպիսի թեկնածուի մասին, ով ընդունելի է լինելու նաև մյուս ուժերի կողմից»:

Ալ. Մարկարովն ընդգծեց, որ ՀՀ 4-րդ նախագահը պիտի ունենա ավելի ներկայացուցչական գործառույթ, պրատոկոլային, սակայն ոչ պակաս կարևոր: «Պետության գլուխն ընդունելի պիտի լինի ոչ միայն մեկ քաղաքական ուժի համար, այլ քաղաքական լայն սպեկտրների համար: Սարգսյանը հանդես է գալիս որպես հուսալի քաղաքական գործիչ, որը կարող է այլ քաղաքական դերակատարների կողմից էլ ստանալ հավանություն»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ այսօր նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է ՀՀԿ-ի նախընտրելի թեկնածուին՝ Արմեն Սարգսյանին, ով ժամանակ է խնդրել, որպեսզի հանդիպի քաղաքական մյուս ուժերի, հասարակական տարբեր խմբերի հետ, ապա պատասխանի: Սրա վերաբերյալ Մարկարովն ասաց, որ եթե արդեն հրապարակվել է թեկնածուի անունը, հավանաբար նաև նախնական զրույցն այդ անձի հետ տեղի է ունեցել, և առաջարկն արդեն ընդունվել է:

Ինչ վերաբերում է «Ելքի» թեկնածուին՝ Արտակ Զեյլանյանին, ապա քաղաքագետն ասաց, որ դեռևս պաշտոնապես չի հայտարարվել, որ «Ելքն» առաջադրելու է թեկնածու: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ