10 Հուլիսի, Ուրբաթ, 2020
KFC

«Իմ պաշտպանյալը չճանաչեց այդ ինքնաձիգերն ու փամփուշտները». նոր զարգացումներ Սեֆիլյանի գործում

27152485_1515739718547150_280601027_n

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է  «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով»  դատաքննությունը:

Այսօրվա դատական նիստին հրավիրված է փորձագետ Ռուդիկ Պողոսյանը, ով եզրակացություն է ներկայացրել հայտնաբերված ինքնաձիգերի և փամփուշտների մասով:

Հրայր Թոփչյանի շահերի պաշտպան Գեորգի  Մելիքյանը հետաքրքրվեց, թե ինչու մանրամասնորեն չեն լուսանկարահանվել զենքի դետալները և քանի մասի կարող էր բաժանվել հիշյալ ինքնաձիգը:

«Հնարավոր չէ լուսանկարահանել ինքանձիգի բոլոր դետլաները, դրա համար հարկավոր է ամբողջությամբ քանդել ինքնաձիգը: Սակայն այս դեպքում էլ հնարավոր չէ այնպես  լուսանկարել, որ դետալները երևան բոլոր մանրամասներով»,-պատասխանեց փորձագետը:

«Այդ ինքնաձիգը մինչև Ձեր մոտ բերելը կարո՞ղ էր փոփոխվել ու հետո էլ կարող էր փոփոխվել արդեն Ձեր մոտ ու դուք խոսում եք անորոշ , ենթադրություններով»,-եզրահանգեց փորձագետը:

Դատախազը առարկեց փաստաբանին նշելով, որ  փորձագետը նշել է բոլոր անհատականացնող տվյալները. «Ճիշտ չէ , որ մեղադրվի փորձագետը, իբր դիտավորյալ անորոշություն է թողել եզրակացության մեջ»:

Նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանն էլ նկատեց. «Փորձագետնին այստեղ չենք հրավիրել, որ մեղադրանքներ առաջադրենք:Ձեր հարցերով արդեն կարող եք խախտել նրա անմեղության կանխավարկածը:

«Իմ պաշտպանյալը չճանաչեց այդ ինքնաձիգերն ու փամփուշտները: Նա նշեց, որ դա այն ինքնաձիգերն ու փամփուշտները չեն, ինչը իր մոտ են հայտնաբերվել»,-շարունակեց Գեորգի Մելիքյանը:

Պաշտպանը ընդգծեց, որ իր հարցերը գործի համար առանցքային նշանակություն ունեն:

Փորձագետը նշեց, որ փորձաքննության ժամանակ կրակվել է հայտնաբերված 120 փամփուշտներից՝ 20-ը:

Պաշտպանը հարցրեց, թե ինչու չեն պահվել կրակված փամփուշտների պարկուճները, քանի որ ինքը ունի ինֆորմացիա ունի, որ հայտնաբերված փամփուշտները պիտանի չէին կրակելու համար, իսկ հիմա կրկնակի փորձաքննության հնարավորություն չկա:

Փորձագետը նշեց, որ կրակված փամփուշտների պահպանման պրակտիկա չկա:

Նշենք, որ գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ժիրայր Սեֆիլյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։ 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ