25 Փետրվարի, Երեքշաբթի, 2020
KFC

«Պետք են իրավիճակին չհարմարվող մարդիկ»

Untitled8-768x375

Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը դրական է գնահատում «Բարձրագույն կրթության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնք հաստատվեցին երեկ Կառավարության նիստին:

Առաջնայինը, որ առանձնացնում է փորձագետն, այն է, որ  ուսուցման ձևերի ու տևողության հետ կապված նոր հնարավորություններ են տրվում ուսանողներին, այսինքն՝ նրանք են ընտրում ինչ ձևով սովորել և քանի տարով: 

Սերոբ Խաչատրյանը Henaran.am-ի հետ զրույցում մատնանշեց նաև այն, որ վերանալու է ապակուսակցականացումը բուհերից, ինչի դեմ բազմաթիվ տարիներ պայքար է տարվում. այլևս քաղաքական դեմքերը, մարզպետները չեն կարող լինել կառավարման խորհուրդներում:

Ըստ նրա՝ այստեղ արդեն բուհերի պետք է որակ ապահովեն, որպեսզի դիմանան մրցակցությանը: 

«Առաջիկա տարիները դժվարին են լինելու կրթության համար։ Կառավարությունը նվազեցնում է կրթությանը հատկացվող միջոցները։ Շեշտակիորեն նվազում է հասարակության վստահությունը կրթության համակարգի հանդեպ։

Իրավիճակը բարելավելու փոխարեն՝ հարմարվողները փորձում են արդարացնել այն կամ կոծկել առկա խնդիրները։ Պետք են իրավիճակին չհարմարվող մարդիկ։ Հարմարվողները չեն կարող իրավիճակ փոխել։ Իսկ եթե իրավիճակը չփոխվի, շարունակվելու է կրթության անկումը»,-իր հոդվածներից մեկում հավելել է փորձագետը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ