27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Պետք է գտնել ոսկե միջինը

ՀՀ կառավարության այսօրվա նիստին վաևրչապետ Կարեն Կարապետյանը ճանապարհաշինության ոլորտում նախաորակավորման ինստիտուտի ներդրման վերաբերյալ հանձնարարական տվեց: Վարչապետը նշեց, որ ներկայումս այս ոլորտում գնումների գործընթացը առանց նախաորակավորման փուլի է լինում, ինչի արդյունքում նախագծային, տեխնիկական հսկողության աշխատանքները խնդիրներ են առաջացնում:

Ըստ նրա՝ ռիսկը նվազագույնի հասնելու նպատակով գնումների գործընթացում այս ինստիտուտն է կիրառվում միջազգային փորձում:

Սրանից ելնելով՝ Կարեն Կարապետյանը հանձնարարեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին, Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանին մեկ ամսում մշակել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել ճանաշապարշինության ու ճանապարհների հիմնանորոգման ոլորոտում առաջարկներ, նաև ըստ անհրաժեշտության պետական գնումների այլ ոլորտներում համապատասխան գործընթացում նախաորակավորման ինստիտուտի ներդրման առաջարկներ:

«Այս մոտեցմանը հիմնական դեմ է Ֆիննախը՝ ասելով, որ էժան լուծումները, հնարավոր է, որ բաց թողենք, բայց մենք առանց նախաորակավորման ունենք փաստեր, երբ որ հաղթումէ  տենդեռը անհասկանալի կառույց, որը համապատասխան մոտեցում չունի: Պետք է այս երկու մոտեցումների մեջ լավագույն թամբային կետը գտնենք, որ շինարարության ծավալը աճը չլինի գների, մյուս կողմից հասկանանք, թե ում հետ ենք գործ բռնում ու ինչքանով ենք այդ մարդու աշխատանքներից լուծումներ ակնկալում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ