19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Երկրում նախագահի թեկնածուներ շատ չեն. նախարար

ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հերքեց տեղեկություններն այն մասին, որ ՀՀԿ ԳՄ նիստերից մեկում իր և ՀՀԿ-ական պատգամավորների միջև թեժ խոսակցություն է եղել, և որ իրենից կուսակիցները հաշվետվություն են պահանջել ԱԺ-ում ելույթի համար: «Իմ ելույթը հրապարակային է եղել, այն կարող են բոլորը դիտել: Ինձանից որևէ մեկը չէր կարող հաշվետվություն ուզել, որովհետև ակնհայտ էր իմ ելույթում, թե իմ խոսքն ինչին է վերաբերում: Ես խոսում էի այն մասին, որ դահլիճում ընդդիմադիր մեր գործըներների հնչեցրած քննադատությունը վերաբերոմ էր այլ օրենքի, այլ ոչ թե նրան, որը քննարկվում էր այդ պահին»:

Ինչ վերաբերում է ապագա նախագահի թեկնածուների հետ կապված հարցերին, նախարարը հրաժարվեց անուններ տալ: «Լինելով քաղաքական թիմի անդամ՝ ձեռնպահ կմնամ հրապարակային ներկայացնել այն թեկնածուներին, ում ունեմ իմ մտքում: Քննարկումից հետո ձեզ կտեղեկացնեմ, եթե իմ թեկնածուներն ընդունելի լինեն»:

Հարցին, թե նման որակներով, այսինքն, որ ընդունելի լինի և սփյուռքում, և ՀՀ-ում, տիրապետի մի քանի լեզուների և այլն, շատ մարդիկ կա՞ն, Դավիթ Հարությունյանը պատասխանեց.«Ընդհանրապես երկրում նախագահի թեկնածուներ շատ չեն»: Արդարադատության նախարարը, անդրադառնալով իր հետագա պաշտոնավարմանը, նշեց, որ որեևէ երաշխիք որևէ մեկը չունի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ