20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Դատախազը վիժվածք էր անվանել Արայիկ Խանդոյանին. պաշտպանը մերժվեց

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատական նիստի ժամանակ Արայիկ Խանդոյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդություն ներկայացրեց՝ մեղադրող Արամ Արամյանին գործի վարույթից հեռացնելու մասին:

«Մեղադրող Արամ Արամյանը իմ պաշտպանյալի նկատմամբ անպարկեշտ արտահայտություն հնչեցրեց, սակայն նրա նկատմամբ միայն նախազգուշական սանկցիա կիրառվեց:Միջնորդում եմ, որ Արամ  Արամյանը հեռացվի գործի վարույթից»,-նշեց Արայիկ Պապիկյանը:

Հիշեցնենք, որ դատախազ Արամ Արամյանը Խանդոյանին անվանել էր վիժվածք:

Դատավոր Մեսրոպ Մակյանը հայտնեց, որ չի պատրաստվում քննարկել միջնորդությունը, քանի որ այն անհիմն է և Արամ Արամյանը արդեն ենթարկվել է նախազգուշական սանկցիայի:

 Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով երկու գործերը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից գործուղված Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ