23 Հունվարի, Saturday, 2021
KFC

Իշխանությունը, պետությունը որևէ կապ չունի թանկացման հետ. Գ. Սահակյան

f55c52e0a50611_55c52e0a50a27.thumb

«Ես մտահոգություն ունեմ, որ մարդիկ շատ են մտահոգվում այդ մասին, բայց նաև շատ լավ ճանաչում եմ մեր ժողովրդին և գիտեմ, թե նրա ցանկությունն ինչ է»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ խոսելով գնաճից: Նա նշեց, որ իշխանությունից չէ, որ գնաճն ավելանում է:

«Ըստ էության ամբոջղ աշխարհում էլ գնաճ կա ու տեղի է ունենում: 2017-ին գնաճը կազմել է 2,5 տոկոս: Հավի առնելով, որ մեր ժողովուրդը ծանր է ապրում՝ այդ 2,5 ն էլ մեծ բեռ է, ու դրա համար ԱԺ-ն լսումներ է կազմակերպում, կառավարությունն էլ այս ընթացքում պիտի փորձի լուծումներ գտնել: Մեր ժողովրդի ցանկությունն այն է, որ էժանություն լինի, որպեսզի մարդիկ լավ ապրեն, որպեսզի կարողանան խանութներից օգտվել»:

Դիտարկմանը, թե իր մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ ՀՀ նախագահը կոչ էր արել պարզել, թե պատճառաբանված են արդյոք թանկացումները, թե ոմանց ագահության արդյունք են՝ Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Ժողովրդի ասած՝ խոսքն է ասում, բայց այդպես պիտի չհասկանալ: Ժողովուրդը պիտի կարողանա զգալ, որ իշխանությունը, պետությունը որևէ կապ չունի դրա հետ: Պիտի մտածել՝ ինչ քայլեր անել՝ այդ խնդիրները լուծելու համար»:

ԱԺ նախկին նախագահը գտնում է, որ այս խնդրի կարգավորման շուրջ բոլորը պետք է մտածեն, այդ թվում նաև հասարակությունը. «Աշխատանքային շուկա կա, ճիշտ է, ցածր աշխատավարձով, բայց շուկան կա: Մարդիկ պետք է օգտվեն այդ շուկայից, որպեսզի հնարավորիս կարողանան հաղթել: Ովքեր աշխատում են՝ աշխատում են, ովքեր չեն ուզում ՝ չեն աշխատում»,- եզրափակեց Գալուստ Սահակյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ