26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Հայաստանը դառնալու է ոստիկանական երկիր, չի կարողանալու մարդ ազատ խոսել»

«Ոստիկանության մասին» օրենքի նախագծի քննարկմանը, որն առաջարկում է ոստիկաններին թույլատրել տեսաձայնագրել, Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հիմնական զեկուցող փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին հարցրեց, թե տեսանկարահանող սարքավորումները տեղադրելով՝ արդյոք մարդու իրավունքներն են պաշտապանելու: «Թե՞ ավելի վնասելու է՝ սահմանափակելով խոսքի ազատությունը: Ոստիկանության աշխատողները այդ վիճաբանության ժամանակ կհրահրեն, որ մարդիկ չափերից դուրս գան, և իրենք ճիշտ դուրս գան, ինչքանո՞վ է դա ճիշտ, և ի՞նչ օգուտ կտա»,-հարցրեց նա:

Վարդան Եղիազարյանի համոզմամբ՝ պատգամավորի մտավախությունն ավելորդ է: «Մեր նկարահանող սարքերը միայն օգնելու են ոստիականությանը հանցագործությունը բացահայտելու, հասարակական կարգը ապահովելու, ինչպես նաև աջակցելու ենք մեր քաղաքացիներին, եթե կարիք ունենան՝ օգտագործելու այդ մեր նյութերը: Եթե քաղաքացին կորցրել է մի իր կամ ինչ-ինչ հարցերով դիմում է ոստիկանությանը, այդ դեպքում մենք կտրամադրենք համապատասխան նյութեր՝ ապաանձնավորեցնելով բոլոր մյուս տվյալները, որոնք այնտեղ կան»,-ասաց նա:

Սասուն Միքայելյանը, սակայն, մնաց իր կարծիքին. «Հայաստանը դառնալու է ոստիկանական երկիր, չի կարողանալու մարդ ազատ խոսել, արտահայտվել, չգիտեմ, ես չեմ հասկանում՝ ոնցա լինելու հետագան մեր երկրի, ու կամաց-կամաց ավելի ենք սեղմում մարդկանց»: Փոխոստիականպետը նշեց, թե որևիցե կապ ազատ մտքի արտահայտման սահմանափակման այս նախագծով չկա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ