27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Փաշինյանը դժգոհեց նախագծերի հերթականությունից

Ազգային ժողովում քվեարկության դրվեց «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն առաջին ընթեցմամբ: Մինչ քվեարկությունը «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե ինչու են հերթականությունը խախտում և առաջինը քվեարկության չեն դնում սահմանադրական օրենք համարվող «Սահմանադրական դատարանի մասին» մասին օրենքի նախագիծը: Նշենք, որ նիստին գրացվել էր 93 պատգամավոր:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ կքվեարկվի այնպես, ինչպես ինքը հերթականությամբ կթվարկի: «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքի նախագիծն ընդունվեց 93 կողմ ձայներով: Նշենք, որ ըստ նախագծի՝ ահաբեկչության դեմ պայքարն անմիջականորեն իրականացնող սուբեյկտների և պետական կառավարման մարմինների գործունեության համակարգումը, հակաահաբերկչական գործողության օպերատիվ շտաբի ձևավորումը և ընդհանուր ղեկավարումն այս օրենքով վերապահված է ՀՀ նախագահին, մինչդեռ 15-ի Սահմանդրությամբ սպառիչ թվարկված են նախագահի լիզորությունները և նման լիազորություն չունի և ուստի այս նախագծով նախատեսվում է այդ լիազորությունը վերապահել վարչապետին:

ԱԺ-ն երկորդ ընթեցմամբ ընդունեց նաև «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված նախագծերի փաթեթը, որն ընդունվեց 85 կողմ, 7 դեմ քվեարկությամբ: Վերջում քվեարկության դրվեց «Սահմանադրական դատարանի մասին» մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթեցման: ԱԺ նախագահ Բաբլոյանը նշեց, որ օրենքը սահմանդրական է և ուստի այն ընդունելու համար անհրաժեշտ է պատգամավորների ձայների 3/5-րդը: Նախագիծն ընդունվեց 87 կողմ 7 դեմ քվեարկությամբ: «Ծառուկյան» դաշինքը ևս կողմ քվեարկեց:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ