20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բենզինի շուկայում առաջիկա երեք ամիսներին գնանկում չի լինելու. տնտեսագետ /տեսանյութ/

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նշեց՝ թանկացումների դեմ պետք էր պայքարենք բոլորս՝  դեռևս բյուջեի քննարկման ժամանակ պետք է պայքար մղվեր սրա դեմ։

«Դեռ դեկտեմբերին՝ բյուջեի քննարկման ժամանակ պետք է քննարկումներ լինեին թանկացումների վերաբերյալ։ Թանկացումների ու հարկերի բարձրացման վերաբերյալ փաստաթղթերն ավելի շուտ են եղել և դրա մասին պատգամավորները տեղյակ էին, հետևաբար, պետք է ասել, որ ներկայացվող բյուջեն եղել է թանկացումների բյուջե։ Իրական պատկերը հայտնի էր դեռևս այն ժամանակ և ես որևէ լուրջ քննադատություն չտեսա», – ասաց Վահագն Խաչատրյանը։

Տնտեսագետի խոսքով՝  եթե այս տեմպերով շարունակվի և հետևենք միջազգային շուկային, ապա  պարզ է դառնում՝  բենզինի շուկայում առաջիկա երեք ամիսներին գնանկում չի լինելու։

   Տեսանյութն՝ այստեղ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ