24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ն կներկայացնի մի թեկնածուի, ով և անելիք կունենա, և ասելիք. Շարմազանով (տեսանյութ)

«Մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի, այդ թվում և կուսակցության առաջնորդ իրավունք ունի իր կարծիքն արտահայտել: Իսկ ի՞նչ պարտադիր է, որ մեր և պարոն Ծառուկյանի, մեր և պարոն Փաշինյանի, Պողոսյանի, Հովհաննիսյանի կարծիքները համընկնեն: Ես հարգանքով եմ վերաբերում մեր ցանկացած գործընկերոջ, այդ թվում և Գագիկ Ծառուկյանի գնահատականներին՝ անկախ նրանից ես այդ կարծիքի հետ համամիտ եմ, թե ոչ: Կարևորը, որ այդ գնահատականը լինի կոռեկտ»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, «Հանրապետական» կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ ի պատասխան հարցին, թե ըստ էության ասելով, որ անփոխարինելի մարդիկ իր համար չկան՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ակնարկում է, որ հնարավոր է չաջակցի նախագահի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: 

Նա նկատեց, որ անփոխարինելի գործիչներ կան, ինչը նշանակում է, որ եթե այդ գործիչը չլիներ, ապա մարդկությունը կամ այդ ոլորտը շատ բան կկորցնեին: 

Հարցին, թե ՀՀԿ-ն պատրաստ է ընդլայնեն կոալիցիան «Ծառուկյան» դաշինքի հետ, ինչը Ծառուկյանը չէր բացառել, Շարմազանովն արձագանքեց, որ քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի, բայց ՀՀԿ-ում նման հարց, այդ թվում ապագա Կառավարության վերաբերյալ որևէ հարց, ինչպես նաև նախագահի թեկնածուի հարց չի քննարկվել: 

Շարմազանովը հիշեցրեց նախագահի խոսքերը, որ շահեկան կլինի հանրության համար, եթե այդ թեկնածուն մեծամասնության կողմից ընդունվի: «Անուններ դեռևս չենք քննարկել, համոզված եղեք, որ ՀՀԿ-ն կներկայացնի մի թեկնածուի, ով և անելիք կունենա, և ասելիք»:

Հարցին, թե ով է որոշելու թեկնածուների հարցը՝ նախագահը, թե ՀՀԿ-ն, Աժ փոխնախագահը պատասխանեց. «Սերժ Սարգսյանը մեր կուսակցության առաջնորդն է, մի՛ տարանջատեք:

Նա ՀՀ քաղաքական դաշտի ամենաազդեցիկ գործիչն է»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ