06 Ապրիլի, Երկուշաբթի, 2020
KFC

Եթե չունենք այն ցուցանիշը, որ հաղթենք, ինչի՞ մասնակցենք. Գագիկ Ծառուկյան

գագիկ ծ

«Գնաճի հետ կապված մենք նիստ հրավիրեցինք, ներկայացրինք Հարկային օրենսգրքի փոփոխությունները, որևէ խմբակցություն մեր կողքին չեղավ: Աշխարհում ընդունված է՝ գնաճի դեպքում կամ աշխատավարձ ու թոշակ պիտի բարձրացնել, կամ պետք է օրենսգրիք փոփոխություններ լինեն, կամ եկամտահարկի տոկոսի փոփոխություններ»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: 

Դիտարկմանը, թե «Ելքը» երթ է անում, միգուցե իրենք էլ միանան, նա արձագանքեց, որ երկրի նախագահը արդեն հանձնարարել է, որ խորհրդարանում քննարկեն այդ հարցը, հիմա սպասեն, տեսնեն, թե ինչ կորոշվի արդյունքում: «Եթե հնարավորություն է տրված քննարկելու խորհրդարանում, ամեն խմբակցություն իր դիրքորոշումն արտահայտի, կքննարկենք, այդ հարցը պիտի լուծվի, թե ոչ»:

Henaran.am-ի դիտարկմանը, թե «Ելքն» ասում է, որ չառաջադրելով նախագահի թեկնածու՝ կանաչ լույս են վառում ՀՀԿ-ի համար, Գագիկ Ծառուկյանն արձագանքեց. «Եթե մենք և «Ելքը» իրար հետ վերցրած չենք կազմում այն ցուցանիշը, որ հաղթենք, ինչի համար մասնակցենք»: Նա չբացառեց, որ «Ծառուկյան» դաշինքը կաջակցի ՀՀԿ-ի՝ նախագահի թեկնածուին:

«Ամեն ինչ հնարավոր է, այսօր չգիտենք՝ թեկնածուն ով է, ժողովուրդն այսօր լիարժեք հնարավորություն է տվել ՀՀԿ-ին ընտրելու առանց մեզ և առանց «Ելքի»»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում՝ քիչ անց:

KFC

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ