30 Մարտի, Երկուշաբթի, 2020
KFC

Ապաշխարհել ու զղջացել եմ. ցմահ դատապարտյալը՝ դատավորին

26855951_2025359624367073_813214072_n

 «Նախկինում  մահապատժի  դատապարտված  Ստեփան Գրիգորյանն արդեն  չկա, ձեր առջեւ բոլորովին այլ մարդ է կանգնած: Դա հնարավոր էր միայն ապաշխարելուց եւ զղջալուց հետո»,-երեկ՝ հունվարի 15-ին վերաքննիչ քրեական դատարանում հայտարարել է արդեն 23 տարի պատիժը կրող ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը, ով արդեն երեք տարի տարբեր ատյաններում բողոքարկում  է իր վաղակետ ազատման հարցը:

 Նշենք, որ այս անգամ ցմահ դատապարտյալը բողղոքարկում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ վաղաժամկետ ազատ արձակելը մերժելու վերաբերյալ:

  Դատարանը նշել էր, որ Ստեփան Գրիգորյանը երկու անգամ կարգապահական տույժի է ենթարկվել, կա  անկախ հանձնաժողովի բացասական եզրակացությունը  եւ  կա  կատարված հանցագործություն, որի համար դատապարտվել էր մահապատժի:

  « Երկու տույժը այն էլ բջջային հեռախոսը, համադրելի չեն այդ արարքի ծանրության հետ, այդքան երկար ազատազրկման տարիների հետ, վերջինն էլ 6 տարի առաջ է ստացել»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրւյցւմ նշեց Ստեփան Գրիգորյանի շահերի պաշտպան Ռոբերտ Ռեւազյանը:

Ռևազյանը հայտնում է, որ Ստեփան Գրիգորյանը խրախուսանքներ էլ ունի, սակայն չգիտես ինչու դատարանում միայն տույժերից են խոսում:

Դատական նիստը հետաձգվեց  քանի որ նախագահող դատավր մանուշակ Պետրոսյանը գործին դեռ ծանոթ չէ:

Հիշեցնենք, որ Ստեփան Գրիգորյանը մահապատժի է դատապարտվել 1996 թվականին` սպանությանը մասնակից լինելու համար:   2003թ. օգոստոսի 1-ին 103 հրամանագրով նախկին նախագահ պարոն Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մահպատիժը փոխարինել է ցմահ ազատազրկմամբ: Մայիսի 14-ին լրացել է նրա անազատության մեջ գտնվելու 20 տարին և օրենքի համաձայն դիմում է ներկայացրել` իրեն վաղաժամկետ ազատ արձակելու համար:

Ստեփան Գրիգորյանի բոլոր դիմումները մերժվել են:

KFC

Արխիվ

Մարտի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ