29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Քննչական կոմիտեն որևէ մեկին չի հովանավորում. ՔԿ փոխնախագահ

արթուր ղամբ
 
«Քննչական կոմիտեն որևէ մեկին չի հովանավորում։ Քննչական կոմիտեն կատարում է Սահմանադրությամբ նախատեսված իր գործառույթները»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի փոխնախագահ Արթուր Ղամբարյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե իրենք ֆինանսավորում են «Ճվճվ Արո» մականունով հայտնի Արա Վարդանյանի որդիներին:
 
 
«Սա այն դեպքերից է, որ մենք պետք է հասկանանք, որ նման դեպքերով հասարակության և իրավապահ համակարգի միջև վստահության դեֆիցիտը ավելի է պակասում։ Այն անջրպետը, որ կա, երբ հասարակությունը իրավապահ համակարգին չի վստահում, նման դեպքերով, պետք է ցավով նշեմ, այո՛, այդ անդունդը խորանում է։ Իրավապահ համակարգում մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, թե որտեղ ինչ խնդիր կա և ոչ թե փորձի արդարացնող եղանակներով որոշակի խնդիրներ չքննարկի»,-հավելեց նա:
 
 
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ