16 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2021
KFC

Թուրքիայում մանկական պոռնոգրաֆիկ նյութերի տարածման համար ՀՀ քաղաքացի է կալանավորվել

untitled_12.thumb

Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալել են Հայաստանի Հանրապետության 24-ամյա քաղաքացի Մ. Մ.-ին, ով կասկածվում է մանկական պոռնոգրաֆիկ նյութերի ու ներբեռնման տարածման համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Գործողությունն իրականացվել է ամերիկյան «Կորած և շահագործման ենթարկված երեխաների ազգային կենտրոն»-ի (NCMEC) հետ համագործակցության արդյունքում: Կենտրոնը Ստամբուլի ոստիկիանությանը տեխնիկական տվյալներ է տրամադրել մանկական պոռնոգրաֆիայի վերաբերյալ, ինչից հետո իրավապահները պարզել են համակարգչի IP տվյալները, դրա միջոցով էլ հասցեն, որտեղ էլ ձերբակալել են ՀՀ քաղաքացուն:

Նրա համակարգչում հայտնաբերվել են պոռնոգրաֆիկ մեծ թվով նյութեր: Դատախազությունը մանկական պոռնոգրաֆիկ նյութերը համացանցից ներբեռնելու, պահեստավորելու և տարածելու համար Մ. Մ.-ի դեմ մեղադրանք է առաջադրել, նա կալանավորվել է:

Հայտնի է, որ 24-ամյա ՀՀ քաղաքացին սովորում էր Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ