29 Մայիսի, Ուրբաթ, 2020
KFC

«Երանի, երանի հավերժությունը դու լինեիր».Արմուշի հուզիչ գրառումը

46290

Միացյալ Նահանգներում գտնվող հումորիստ, դերասան Արմուշը հուզիչ գրառում է արել իր Instagram-ում: Նա շնորհավորել է իր մայրիկի ծննդյան օրը:

«Կյանքում, երբ երջանիկ եմ եղել, այդ երջանկությունը շնչել եմ միայն քո սրտով, ուզում եմ այսօր ընդամենը խոսել քո սրտի հետ, ու խնդրել նրան, որ այնքան զարկի, մինչեւ ես նորից ծնվեմ, որ քո սրտի մեղմ շնչով նորից հառնեմ իմ մեջ այն շունչը, որը նորից կյանք կտա: 

Այնքան եմ սիրում քո մեղմ բույրը, երբ քո տանջված ձեռքերով գիշերներս ես հանգստացրել, ուզում եմ… այքան բանեմ ուզում ՄԱՄ, բայց հավատա, երբ նայում եմ քո ձեռքերին, ուզում եմ ոչ թե ուզել, այլ ամեն բան տալ քեզ, երբ նայում եմ հոգնած աչքերիդ, ուզում եմ ոչ թե տեսնել, այլ իմ աչքերը տալ քեզ, երբ տեսնում եմ, թե ինչպես է սիրտդ մեկ-մեկ կանգ առնում, ուզում եմ իմ սիրտը քեզ տալ: 

Եթե ասում են հավերժություն, ես այդ բառից սոսկում եմ միայն։ ՄԱՄ, ես չեմ ուզում հավերժություն, այլ ուզում եմ մի պահ, որ ապրեմ քո հոգով ու շնչեմ քեզանով, խնդրում եմ քեզ, այնքան ապրի՛ր, որ ամեն անգամ ես նորից ծնվեմ:
Երբ նայում եմ հոգնած շուրթերիդ, մեղմ կարոտ եմ զգում, սակայն դու այնպես ես նորից ժպտում, որ այդ ժպիտով ես անվերջ թռչում եմ: Երանի, երանի հավերժությունը դու լինեիր, այլ ոչ թե կյանքը, հավատ՛ա ես քեզանով անվերջ կապրեի, քեզանով կշնչեի ու կերազեի: 

Նորից պատկերվիր իմ կարոտած մանկության սրտում, տու՛ր նորից մեղմ օրորանք ու մեղմ համբույր, իմ միակ հավերժություն, իմ միակ օդ ու կյանք, քեզանից այն կողմ ես էլ չեմ շնչում, ուստի խնդրում եմ, ապրի՛ր հավերժ: 
Դու իմ լույսն ես, դու իմ կորած ճանապարհի ճանապարհն ես, էլ ին՞չ կյանք՝ առանց ՄՈՐ սրտի: ՔԵԶ ՇԱՏ ԵՄ ՍԻՐՈՒՄ»,- գրել է Արմուշը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ