16 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2019
KFC

Անկարայի հակաքայլը Վաշինգտոնի դեմ

f5a58784708058_5a58784708097

Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի պետքարտուղարությունը իր քաղաքացիներին հորդորեց խուսափել Թուրքիա մեկնելուց, պաշտոնական Անկարան դիմել է պատասխան քայլի:

Ըստ թուրքական «Haberler» լրատվական կայքի՝  Թուրքիայի արտգործնախարարությունը Միացյալ Նահանգներ մեկնող իր երկրի քաղաքացիներին կոչ է արել պահպանել զգոնությունը: Իսկ եթե խիստ անհրաժեշտություն չկա, ապա ավելի լավ է որոշ ժամանակով հետաձգել այցը ԱՄՆ:

Թուրքական կողմը նշել է, որ վերջին ժամանակներս ԱՄՆ-ում աճել են ահաբեկչական գործողությունները, ձերբակալությունները, ինչպես նաև ռասիզմի դեպքերը:

Հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ում թուրք մի շարք պետաշխատողների նկատմամբ իրականացվում են «ճնշումներ»: Ոմանք ձերբակալվում են «սադրանքների» հիման վրա:

Հիշեցվել է, որ  վերջերս Նյու-Յորքի մետրոյում տեղի էր ունեցել պայթյուն,իսկ Տեխաս նահանգի եկեղեցիներից մեկում՝ զինված հարձակում: Բացի դրանից հիշատակվել է, որ  Մինեսոտա նահանգի մզկիթներից մեկում նույնպես  տեղի էր ունեցել զինված հարձակումը:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ