20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ավտովթար Երևանում. տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է

Արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 8-ին՝ ժամը 04:13-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և «ԱԲԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ բախվել են «Toyota Corolla» մակնիշի (վարորդ՝ Ա. Դ.) և «BMW X6» մակնիշի (վարորդ՝ Ս. Մ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Ա. Դ.-ը տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ, որտեղ մահացել է:

Փրկարարները «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել 1984 թ. ծնված Խ. Գ.-ին, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են «BMW X6» մակնիշի ավտոմեքենան:
Ըստ Shamshyan.com–ի՝ մահացած Ա. Դ.–ն ու վիրավոր Խ. Գ.–ն Ճանապարհային ոստիկանության սպայական գումարտակի ծառայողներ էին ու վթարի ժամանակ ծառայության մեջ են եղել։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ