26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

“Դու կարող ես լինել սեքսուալ, գրողը տանի”. գիրք +սեքս

Ամերիկյան մի գրախանութ յուրօրինակ պայքար է ծավալել գիրք “չկարդալու” դեմ: Այն մեկ ամիս շարունակ կատարելու է գովազդային արշավ, որի ընթացքում օգտագործելու է գիրք+սեքս միքսային մարկետինգը: Գրախանութի մարկետինգի բաժնի աշխատողների խոսքով` նրանք այս ձեւով ցանկանում են մարդկանց ցույց տալ, որ գրքի դարը ամենեւին էլ չի անցել: Այն, որ այժմյան երիտասարդությանը ավելի շատ հետաքրքրում են սեքսը և “21-րդ դարին հարիր” այլ հետաքրքրությունները, ամենեւին էլ պատճառ չէ գիրք “չկարդալու համար:

“Մենք ուզում ենք ցույց տալ մարդկանց, որ գիրք կարդում են հենց սեքսուալ ու հաջողակ մարդիկ: Մենք առաջնորդվում ենք “Դու կարող ես լինել սեքսուալ, գրողը տանի” տարօրինակ լոզունգով:

Եթե Հայաստանում գիրք չկարդալու տենդենցը շարունակվի այս նույն կայծակնային արագությամբ առաջ շարժվել, ապա մեր մարկետոլոգները պետք է դիմեն հայերիս համար նման մի միջոցի եւ գրախանութի կամ գրքի գովազդներում ներառեն նաեւ որոշ սեքսուալ կամ էրոտիկ կերպարներ:

Սակայն նոր սերունդն արդեն սկսել է ընդհանրապես չկարդալ, իսկ գալիք սերունդը հավանաբար կսկսի զզվել հենց “գիրք” բառից, այդ դեպքում դեղատներում կսկսեն վաճառվել հակագրքային դեղամիջոց` “ANTIԳԻՐՔ”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ