26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գրողների միություն թեժ է. ընտրելու են Ժուռնալիստների միության նախագահ

Գրողներիի միությունում ընթանում է Ժուռնալիստների միության համագումարը: 
Միության անդամներից դժգոհեցին՝ համագումարն անցկացվում է  անօրինական կերպով, քանի որ միության անդամներից ոչ ոք պատշաճ կերպով տեղեկացված չի եղել միջոցառման մասին:

Նա նշեց, որ համագումարը պետք է հետաձգվի և կայանա միայն վարչության նիստից հետո:

Դահլիճից միության մի քանի անդամներ՝ մասնավորապես նախկին լրագրող, այժմ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանն ասաց, որ հակասությունները պետք է մի կողմ դնել ու համագումարն անցկացնել հենց այսօր:

Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը մինչ համագումարի մեկնարկը լրագրողների հետ զրույցում հայտնեց՝ գնալու է վաստակած հանգստի: 40 տարի շարունակ միությունը ղեկավարած լրագրողը կատակում է՝ Գինեսի գրքում եմ գրանցվելու: Միության նախագահի թեկնածու է առաջադրվելու «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր, «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հեղինակ և վարող Սաթիկ Սեյրանյանը:

Լուսանկարը՝ panorama.am-ի

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ