26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Զգույշ եղեք խոսելիս՝ ում եւ ինչպես է պետք վառել ու կախել. Առավոտ

Շւստ վաղուց՝ 1970-ականների սկզբին, խորհր­դային կինոթատրոններում ցուցադրվում էր «Մաս­նագիտական ռիսկ» դրաման: Ֆիլմը նկարահան­վել է 1967 թվականին, գլխավոր դերում հանդես է եկել հրաշալի երգահան ժակ Բրելը: Փոքրիկ գավառական քաղաքի ուսուցչին աշակերտուհի­ները զրպարտում են, թե իբր նա ուզեցել է բռ­նաբարել իրենց:

Հարցաքննություններից մեկի ժամանակ Բրելի հերոսը հարցնում է քննիչին՝ «մի թե ես նման եմ մի մարդու, որն ընդունակ է նման հրեշավոր հանցագործության»:     

Ի պա­տասխան՝ քննիչը ցույց է տալիս արտաքինից միանգամայն նորմալ մի մարդու լուսանկար, որը, պարզվում է, մարդասպան էր:

Այդ Ֆիլմը ես միշտ հիշում եմ, երբ համացանցում պարբերաբար հայտնվում է ամուսնական մի զույգի նկար, որն արված է, հավանաբար, հարսանիքի կամ նման միջոցառման ժամանակ: Ֆոտոխցիկի առջեւ կիսաժպտացող տղամարդու եւ կնոջ սովորական նկար է, նման լուսանկարներ հազարներով են հանդիպում Ֆեյսբուքում: Բայց մենբ գիտենք, որ ըստ քրեական գործի նյութերի, տղամարդը դաժան վերաբերմունք էր ցուցաբերում իր կնոջ նկատմամբ, եւ ի վերջո կինը նրան սպանել է: Եթե այդ վարկածը ճիշտ է, ապա իրավաբանների տեսանկյունից մոտիվ, կարծես թե, գոյություն ունի: Բայց մնացածների համար նման դաժան սպանության պատճառն, այնուամենայնիվ, անհայտ է մնում:

Նման դեպքերի մասին վերջերս հաճախ ենք կարդում, եւ պատճառը ըստ երեւույթին այն չէ, որ դրանք շատացել են՝ պարզապես դրան՝ այ­լեւս չեն թաքցվում: Եթե խոսքը մեղսունակ, ոչ հարբեցող, ոչ թմրամոլ մարդկանց մասին է, ապա կողակցի հանդեպ դաժանության դրսեւորումներն է՛լ ավելի անհասկանալի են դառնում: Հեռու եմ այն մտքից, որ նման բաներ միայն Հա­յաստանում են կատարվում, բայց դա էլ մեզ, կարծում եմ, չպիտի սփոփի: Եվ մենք էլ, երեւի, պիտի մեզ հարց տան՝ ինչո՞ւ:

Հավանաբար, պատճառներից մեկն այն է, որ մենք չափից դուրս անզգույշ եւ, թող թույլ տրվի ասել, «ամբախ-զամբախ» խոսում ենք բռնության, վառելու, գյուլլելու, ոչնչացնելու եւ սատկացնելու մասին: Իհարկե, այդ խոսակցությունների մի մա­սը կրում է, այսպես ասած, «քաղաքական» բնույթ, երբ, օրինակ, նախկին հայաստանցիները, արմավենիների տակ նստած, մեզ՝ Հայաստանի քաղաքացիներիս, ցուցումներ են տալիս, թե հատկապես ում եւ ինչպես է պետք վառել ու կախել:   Բայց ընդհանուր առմամբ բռնության նկատմամբ մեզանում իմունիտետ չկա, եւ կեն­ցաղային թե քաղաքական կրքերի բռնկման պա­հին տեսականորեն մենք հնարավոր ենք համարում, որ մարդը ձեռք բերի գազանի հատկություն­ներ:

Խոսքը կամ անգամ միտքը հատկություն ունեն նյութական ուժ դառնալու: Դրանց հետ պետք է զգույշ վարվել:

Արամ Աբրահամյան

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ