27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Զսպել «շնաձկների» ախորժակը. Իրատես

Տոնական օրերին պարենային շուկաների «շնաձկների» ախորժակը զսպելու մեխա­նիզմ է կիրառում կառավարությունը: Երևի այս մասին գերիշխող դիրք ունեցողները մեկ շաբաթ առաջ տեղեկացել են՝ իմացել են իրենց գլխին գալիքը, ինչը նկատելի էր սուպերմարկետներում:

Օրինակ, խոզի ազդրի 1 կգ֊ի գինը 3200-ից դարձավ 2800 դրամ: Կա­ռավարության երեկվա նիստում Էլ վարչապե­տը հստակ ասաց. «Ամանորյա տոների շրջա­նում տնտեսական կտրուկ ակտիվությունից մի քանի անգամ ավելանում է սպառողական ապրանքների պահանջարկը: Նշվածն իր մեջ պարունակում է ապրանքների գնային ան­հիմն բարձրացման որոշակի ռիսկեր»:

Հաշ­վի առնելով այս անհերքելի փաստը վարչապետը տնտեսական մրցակցության պաշտ­պանու­թյան պետական հանձնաժողովի նախա­գահին հանձնա­րարեց խստաց­նել վե­րահսկո­ղությունը շուկաներում: Ավելին, հնարավոր խնդիրների առաջացման դեպքում ՏՄՊՊՀ- ին գործուն միջոցներ կիրառելու հնարավո­րություն տվեց:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ