27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ազգային ջարդ

Իմ մտերիմները միշտ ինձ անուղղելի լավատես են համարել: Այո, երբ մարդիկ հավատում են քեզ, դու իրավունք չունես նրանց հոգին պղտորելու… 3-4 ամիսների ընթացքում, ողջ ազգը տապակվեց անորոշ պատվաստանյութի մասին տրված տարբեր լուրերից և ցավոք սրտի, հայերիս ծով բժիշկների մեջ, չհայտնվեց մի Գենադի Օնիշչենկո,մի համարձակ ու պատրիոտ բժիշկ, որ կանգնած լիներ իր ազգի կողքին և ազնվորեն բացատրեր ազգանունով յան-երին, թե ինչ ահռելի վնաս է 
բերում մեծ գումարներ վաստակելու և արտերկրի կամակատար դարձած անձանց անզիջում կեցվածքը՝ ազգի գենի ոչնչացման ուղղությամբ … 

Երեկ «Շանթ» հեռուստատեսությամբ հրավիրել էին բժիշկ պրոֆեսորների, որոնք ջանադրորեն գովազդում էին «Գարդասիլի» կախարդական ազդեցությունը … Միթե մենք սա ենք, ես այդ պահին լսում էի Ռուսաստանի նախկին գլխավոր սանիտարական բժիշկ, դոկտոր պրոֆեսոր Գենադի Օնիշչենկոյի ելույթը՝ հենց այդ ամլացման ու հաշմանդամության տանող պատվաստանյութի դեմ:

Նա , որպես փորձված վիրուսաբան և վաստակավոր բժիշկ ատամներով պաշտպանում էր իր ազգի սերնդին, կոչ անելով հեռու մնալ այդ ահավոր գենասպան պատվաստումից … Այնքան հիմնավոր, այնպիսի փաստերով էր խոսում, որ այդ պահին ինձ թվաց, որ իսկական հայը Օնիշչենկոն է:

Թանկագին ազգ, սիրելի ժողովուրդ, ինչ ասեմ ձեզ, ես քաղցկեղից 31 տարեկան քույր եմ կորցրել, այդ բառն անգամ չեմ ուզում արտասանել, սակայն գենի ծաղիկ սերնդի ոչնչացման հրեշավոր պլանի քաջ գիտակցումը, ինձ պայքարի է մղել՝ պաշտպանելու այն անմեղ ու հրաշալի մեր բալիկներին, որոնք ոչնչից տեղյակ չեն …

Սա խաղաղ ճանապարհով ազգային ջարդ է, կրկին ու հազար անգամ ասում եմ՝ պաշտպանեք ձեզ, որ հետո դռնեդուռ ընկած, փրկություն չաղերսեք … Շնորհակալ եմ ՝ բոլոր ողջամիտ մայրերից…

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ