27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Մենք ՅՈՒՆԵՍԿՕ-ում անելիք չունենք»

 

«Տոլման մեր մշակութային ժառանգության բաղադրիչն է  եղել ու կմնա: Այստեղ ապացուցելու ոչինչ չկա: Դատապարտում եմ տարբերակված մոտեցումը: Անգամ փորձագետները գան, ուսումնասիրեն, կտեսնեն, որ տոլման միշտ առկա է եղել մեր բոլոր տոների ժամանակ»,-  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ, խոհարար Սեդրակ Մամուլյանը:

Մամուլյանը հիշեցրեց՝ իսկական տոլման պատրաստում են խաղողի տերևներով։

«Մեր հիմնական կռիվը խաղողի թփի հետ է կապված: Հիշեցնեմ՝ Դալմայի այգիներում   ևս խաղող է աճեցվել, վազն էլ կոչվել է տոլի: Մենք կարող ենք ծեծած միսը խաղողի թփով ներկայացնել ու ապացուցել, որ դա մեր կենցաղում կա: Չնայած, իմ կարծիքով, մենք ՅՈՒՆԵՍԿՕ-ում անելիք չունենք: Բայց, եթե պետք է շարունակենք մնալ, ապա կոչ եմ անում համախմբվել, որովհետև «նման որոշումներ» շարունակելու են լինել»,-նշեց Սեդրակ Մամուլյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ